Տնտեսական

ՊԵԿ-ը ներկայացնում է մաքսատուն-վարչություններում՝ որպես ԱՏԳ մասնակից հաշվառվելու կարգը

ՊԵԿ մաքսատուն-վարչություններում՝ որպես ԱՏԳ մասնակից հաշվառվելու համար անհրաժեշտ է Ձեր կազմակերպության իրավաբանական հասցեի տարածաշրջանում գործունեություն իրականացնող մաքսատուն-վարչության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել կազմակերպության պետական գրանցման վկայականը, տնօրենի անձնագիրը։

Եթե մաքսային ձևակերպումներն իրականացնելու է լիազոր անձը, ապա նշված փաստաթղթերից բացի անհրաժեշտ է ուղարկել նաև անձ. լիազորագիր և լիազորվող անձի անձնագիրը։

Մաքսատուն-վարչություններում հաշվառվելու համար վերը նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝

Արարատյան մաքսատուն-վարչություն՝ araratyan.chd@customs.am,

Արևմտյան մաքսատուն-վարչություն՝ western.chd@customs.am,

Արևելյան մաքսատուն-վարչություն՝ eastern․chd@customs.am,

Հարավային մաքսատուն-վարչություն՝ southern.chd@customs.am,

Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝ northern.chd@customs.am

Share