Տնտեսական

ՄԱԿ. 2021 թվականին աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարղ են 1 տրլն դոլարով կրճատվել

Ընթացիկ տարվա արդյունքներով աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրիլիոն դոլարով կրճատվել այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել է COVID-19-ի համավարակին: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը։

«Միջազգային զբոսաշրջությունից եկամուտները 2021 թվականին կարող են հասնել 700 – 800 միլիարդ դոլարի, ինչը ոչ մեծ բարելավում է 2020 թվականի համեմատությամբ, բայց կազմում է 2019 թվականին արձանագրված 1,7 տրիլին դոլարի կեսից պակասը,- պարզաբանել են կազմակերպությունում:- 2021 թվականին զբոսաշրջության տնտեսական ավանդը գնահատվում է 1,9 տրիլիոն դոլար, ինչն զգալիորեն ցածր է մինչեւ համավարակը 3,5 տրիլիոն դոլար մեծությունից»: Սպասվում Է, որ այլ երկրներ ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը 70 – 75 տոկոսով ցածր կլինի 2019 թվականի, այսինքն՝ մինչեւ համավարակը եղած ցուցանիշից:

«Միջազգային զբոսաշրջության անվտանգ վերականգնումը նախկինի պես շատ բանով կախված կլինի երկրների համակարգված պատասխան գործողություններից՝ ուղեւորությունների սահմանափակումների, անվտանգության եւ հիգիենայի համաձայնեցված կանոնակարգերի եւ արդյունավետ հաղորդակցուղիների տեսակետից, որոնք կօգնեն վերականգնելու սպառողների վստահությունը,- նշել են կազմակերպությունում:- Դա առանձնապես կարեւոր է այն պահին, երբ որոշ տարածաշրջաններում աճում է (վարակման) դեպքերի թիվը, իսկ աշխարհի տարբեր մասերում հայտնվում են COVID-19-ի նոր տարբերակներ: 2020 թվականը դարձավ համաշխարհային զբոսաշրջության համար վատթարագույնն այս վիճակագրությունը վարելու ամբողջ պատմության ընթացքում: Արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը 1 միլիարդով նվազել է 2019 թվականի համեմատությամբ, երբ այդ ցուցանիշը հասել Էր 1,5 միլիարդի նշագծին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share