Տնտեսական

Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1140 դոլարը

Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 30-ին սակարկությունների բացմանը բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 140 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1146 դոլար:

Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակին փակման գնի համեմատությամբ կազմում է շուրջ 5 տոկոս: Նախօրյակին «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել է, որ մայր ըներությունն առաջիկա ամիսներին  Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետի դիմաց շուրջ 1 000 դոլարի մակարդակում կայուն չԷ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share