Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 0.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 34,150.8 տոննա միս։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 0.2%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 18.4%-ով և կազմել 9,953.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 1.7 անգամ և կազմել 3,912.0 տոննա։

Share