Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 196,089.0 տոննա հաց։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.5%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 23.0%-ով և կազմել 107,544.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 8.3%-ով և կազմել 1,004.8 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունը նվազել է 24.5%-ով և կազմել 3,682.1 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 6.8%-ով և կազմել 9,549.1 տոննա։

Share