Տնտեսական

ԵՄ-ն մտադիր է 300 մլրդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում

Եվրամիությունը մտադիր է մինչեւ 2027 թվականն ամբողջ աշխարհում 300 միլիարդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում: Դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Մինչեւ 2027 թվականը մենք 300 միլիարդ եվրո կներդնենք, որպեսզի նպաստենք մեր գերակայություններին՝ կանաչ եւ թվային անցումներին»,- ասել է նա: Ինչպես նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, միջոցները կուղղորդվեն ենթակառուցվածքայն, թվային եւ կիլմայական նախագծեր, որոնք կնպաստեն այսպես կոչված կանաչ անցմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share