Տնտեսական

2021-ին Չինաստանում կրկնակի աճել է էլեկտրոմոբիլների վաճառքը

China EV100 ընկերության հետազոտությունների համաձայն՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների վաճառքը Չինաստանում 2022-ին կհասնի 5 միլիոնի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընթացիկ տարում այդպիսի մեքենաների վաճառքը կրկնապատկվել է՝ 2020-ի 1,4 միլիոնի համեմատ:

China EV100-ի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի այլընտրանքային էներգիայով աշխատող ավտոմեքենաների թիվը երկրում կկազմի գործող ավտոփոխադրամիջոցների 1/5-րդը: Սա նույնիսկ այն դեպքում, երբ արտադրական հզորությունների պակաս կա՝ չիպերի ու մարտկոցների մատակարարման առումով:

2020 թվականին Չինաստանում վերականգնվող էներգիայի տրանսպորտային միջոցների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 11%-ով՝ հասնելով մոտ 1,4 միլիոն միավորի: 2021-ի առաջին տասը ամիսների ընթացքում վաճառքներն արդեն գերազանցել են 2,5 միլիոնը:

Ընկերության գնահատմամբ՝ էլեկտրամոբիլների ձեռքբերման համար գործող սուբսիդիաները, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի կվերացվեն, և այս ոլորտը կմտնի զարգացման նոր և առավել շուկայական փուլ։

Share