Բաժին. Տնտեսական

Գյումրիում կիրականացվեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային և և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» շրջանակում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով 2021 թ. ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարմամբ՝ թվով երեք պայմանագրերի աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսման նպատակով: Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթեզրերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման/դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության և գործողությունների պլանի մշակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23,840,000 եվրո, որից 14,600,000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ընդհանուր առմամբ նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում: «Դա 37 փողոց է Գյումրիում՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Նաև նախատեսվում են հարակից հատվածներում, փողոցներում լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր: 2022 թ. կեսին կավարտվեն 26 կմ-ի, 3 հրապարակների և լոսավորության ամբողջ ցանցի անցկացման աշխատանքները»,-ասել է նախարարը:

Share