Բաժին. Տնտեսական

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացվում է 12 համայնքներում

2021 թ. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի ծրագրի կառուցում և հիմնանորոգում, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր (Տրանշ 3), Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 3) և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Մասնավորապես, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացվում է 12 համայնքներում, որոնցից 10-ում աշխատանքները ավարտվել են: 67 կմ-ից ընդհանուր առմամբ 55 –ը ավարտվել է:

Share