Բաժին. Տնտեսական

Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1,300 դոլարը

Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 13-ին բորսայական սակարկությունների բացմանը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 300 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է Արմենպրեսը:

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երեւանի ժամանակով 11:10-ի դրությամբ բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 334 դոլար:

Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը դեկտեմբերի 10-ի սակարկությունների փակման գնի համեմատությամբ կազմում Է 8 տոկոս:

Share