Լուսանկարը՝ Depositphotos
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 46,383.8 տոննա միս։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 0.1%-ով։
Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 14.8%-ով և կազմել 11,209.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 1.7 անգամ և կազմել 4,264.7 տոննա։