Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 217,929.3 տոննա հաց։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.4%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 24.7%-ով և կազմել 122,310.8 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 8.3%-ով և կազմել 1,145.5 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունը նվազել է 23.7%-ով և կազմել 4,157.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 6.9%-ով և կազմել 10,874.7 տոննա։

Share