Բաժին. Տնտեսական

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 5.753 մլրդ դոլար, առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 5.753 մլրդ դոլար, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 784.02 մլն դոլարով կամ 13.63%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2.033 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14.25%-ով կամ 253.64 մլն դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 974.96 մլն դոլար, աճ՝ 28.17%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 388.72 մլն դոլար, աճ՝ 17.62%։

Չորրորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ 282.92 մլն դոլար, անկում 30.61%։ Հինգերորդ տեղում է Իտալիան՝ 239.61 մլն դոլար, աճ՝ 22.81%։ Վեցերորդը Գերմանիան է՝ 227.22 մլն դոլար, անկում՝ 2.94%։ Յոթերորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 213.93 մլն դոլար, աճ՝ 42.60%։ Ութերորդը Նիդերլանդներն են՝ 178.66 մլն դոլար, աճ՝ 73.55%։ Իններորդ տեղում Վրաստանն է՝ 150.69 մլն դոլար, աճ՝ 42.34%։ Տասնյակը եզրափակում է Իրաքը՝ 138.04 մլն դոլար, աճ՝ 1.08%։

Ինչ կայանում է երկրների խմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 13.54%-ով և կազմել 2.272 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2.114 մլրդ դոլար, աճ՝ 13.89%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 23.18%-ով և կազմել 1.291 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 9.99%-ով և կազմել 2.974 մլրդ դոլար։

Share