Բաժին. Տնտեսական

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2021թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 2.061 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 16.94%-ով կամ 349.13 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 24.88%-ով կամ 134.69 մլն դոլարով և կազմել 541.36 մլն դոլար։ Երկրորդը Չինաստանն է՝ 317.39 մլն դոլար, +48.55%։ Եռյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 260.75 մլն դոլար, -34.16%։

Չորրորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 187.17 մլն դոլար, +37.76%։ Նիդերլանդները հինգերորդն է՝ 148.14 մլն դոլար, +90.38%։ Վեցերորդ տեղում Իրաքն է՝ 133.90 մլն դոլար, -0.39%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 68.86 մլն դոլար, +26.87%։ Ութերորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 64.21 մլն դոլար, +44.98%։ Իններորդն ԱՄԷ-ն է՝ 61.96 մլն դոլար, -25.58%, և տասնյակը եզրափակում է Վրաստանը՝ 54.46 մլն դոլար, +16.54%։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 25.71%-ով և կազմել 588.78 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 25.51%-ով և կազմել 561.69 մլն դոլար։ Ինչ կայանում է Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ արտահանման ծավալներն աճել են 54.56%-ով և կազմել 356.55 մլն դոլար։

Share