Տնտեսական

2021 թվականի հոկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի հոկտեմբեր ամսվա ցուցանիշները:

Մասնավորապես, 2021թ․ հոկտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 654 հազար, ինչն աննախադեպ է նախորդ տարիների համեմատ։ Այսպես, 2021թ․ սեպտեմբերի համեմատ ցուցանիշն ավելի է շուրջ 3 հազարով, 2020թ․ հոկտեմբեր ամսվա համեմատ` 32 հազարով, 2019թ․ հոկտեմբերի համեմատ` 31 հազարով, իսկ 2018թ․ համեմատ` 68 հազարով:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ  արձանագրված 32 հազար ավելի աշխատատեղերը հիմնականում գրանցվել են հետևյալ բնագավառներում․ 22.0 %-ը (7130 աշխատատեղ) բաժին է ընկնում առևտրի ոլորտին, 20%-ը (6340 աշխատատեղ)` միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող սուբյեկտներին, 13%-ը՝ (4260 աշխատատեղ) հանրային սննդի և հանգստի կազմակերպման, 6․1 %-ը (1945 աշխատատեղ)՝ առողջապահության ոլորտներում։

Share