Բաժին. Տնտեսական

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2021թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալը Հայաստան կազմել է 3.692 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 11.78%-ով կամ 434.90 մլն դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 13.30%-ով կամ 180.35 մլն դոլարով և կազմել 1.536 մլրդ դոլար։ Երկրորդը Չինաստանն է՝ 408.48 մլն դոլար, +16.40%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 340.41 մլն դոլար, +32.43%։

Չորրորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 267.41 մլն դոլար, +8.07%։ Գերմանիան հինգերորդն է՝ 172.11 մլն դոլար, -12.40%։ Վեցերորդ տեղում Իտալիան է՝ 164.75 մլն դոլար, +20.03%։ Յոթերորդը Ուկրաինան է՝ 110.81 մլն դոլար, +6.75%։ Ութերորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է՝ 91.45 մլն դոլար, +19.97%։ Իններորդը ԱՄՆ-ն է՝ 88.69 մլն դոլար, +63.25%, և տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 68.49 մլն դոլար, +22.29%։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 11.92%-ով և կազմել 1.715 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 12.69%-ով և կազմել 1.592 մլրդ դոլար։ Ինչ կայանում է Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 7.31%-ով և կազմել 811.35 մլն դոլար։

Share