Տնտեսական

Ձվի շուկայից մինչև ՊՇՌ թեստեր. ՄՊՀ նախագահը ներկայացրեց ընթացիկ վարույթները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տարվա ընթացքում վարույթներ է հարուցել ձվի գների հարցով, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցով:

ՄՊՀ-ն տարվա ընթացքում շուկայում հակամրցակցային համաձայնության և գերիշխող դիրքի չարաշահման հարցով որոշում էր կայացրել:  «Տեղի էր ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, երբ ձվի գները տնտեսապես ոչ հիմնավոր էին բարձրացել:  Տեղի էր ունեցել նաև արկղով ձվի տեղափոխում ավելի փոքր տուփերի մեջ, այսինքն՝ հատիկների կրճատում, որը բերել էր նաև ձվերի գների բարձրացման»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Ընթացիկ վարույթներից է ՊՇՌ թեստերի գործը: «Դա ընթանում է երկու ուղղությամբ, մեկը՝ օդանավակայանում որպես առանձին ապրանքային շուկա հակամրցակային համաձայնություն, որը տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ է: «Զվարթնոց»-ի նկատմամբ գործ կա որպես իր գերիշխող դիրքի չարաշահման դրսևորում:  Երրորդ գործն արդեն երկրի մակարդակով գերիշխող դիրքի չարաշահման հարցով է: Մի քանի ուղղությամբ ենք նայում, թե այն ՊՇՌ թեստերը, որոնք կատարվել և գրանցվել են «Արմեդ» համակարգում, արդյոք համահո՞ւնչ են ձեռքբերված նյութակազմի հետ»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Share