Բաժին. Տնտեսական

2021 թվականին Իտալիայի համախառն ներքին արդյունքն աճել Է 6.2%-ով

2021 թվականին Իտալիայի տնտեսության աճը կազմել Է 6.2%, ըստ որում սպառողական ծախսերն ավելացել են 5,1 տոկոսով: Այդ մասին ասված Է Իտալիայի Confcommercio ձեռնարկիչների ասոցիացիայի՝ հունվարի 12-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է Արմենպրեսը:

Նշված Է, որ սպառողական ծախսերի վերականգնումը տեղի Է ունենում ավելի դանդաղ, քան կանխատեսվել Էր: Մի շարք հատվածներ նախկինի պես խիստ տուժում են համավարակից. մասնավորապես, սպառողական ծախսերը ռեստորանային եւ հյուրանոցային հատվածների ոլորտում 2019 թվականի համեմատությամբ նվազել են համապատասխանաբար 27,3%-ով եւ 34.8%-ով: Փաստաթղթում նշված է, որ Իտալիայում սպառողական ծախսերի վերադարձը մինչհամավարակային մակարդակներ տեղի կունենա 2023 թվականից ոչ շուտ:

Share