Տնտեսական

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 85 ԱՄՆ դոլարը

Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց գերազանցել է 85 ԱՄՆ դոլարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սա նոյեմբերի 10-ից ի վեր առաջին դեպքն է, որ Brent տեսակի նավթը գերազանցում է 85 ԱՄՆ դոլարը:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Share