Տնտեսական

Երևանում կստեղծվի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն

Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին: Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների և երիտասարդների համար: Բացի այդ, ՀԿ-ի ներկայացրած ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել ԱՄՆ-ից ՀՀ շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաների և ավտոբուսների որոշակի քանակի ներկրում։

Գործադիրի որոշմամբ «Էմ Դի Սի Էլ Թեքնոլոջի Ինջինիըրնինգ» ՍՊԸ ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի/բժշկական կոնսոլների արտադրության ոլորտում։ Ծրագրի ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` շուրջ 150 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 300 քմ արտադրական տարածք:

Share