Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 0.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 345,332.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազ են 0.2%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 19.7%-ով և կազմել 9,690.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 9.7%-ով և կազմել 20,521.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 10.1%-ով և կազմել 6,692.0 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 7.2%-ով և կազմել 15,790.2 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 5.5%-ով և կազմել 30,817.5 տոննա։

Share