Տնտեսական

Իսպանիայում գների մակարդակը 2021 թվականի վերջին աճել է 30 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշով

Իսպանիայում սպառողական գների ինդեքսն անցյալ տարվա դեկտեմբերի արդյունքներով կազմել է 6,5 տոկոս: Հունվարի 14-ին այս տվյալները հրապարակել է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը:

Ինստիտւտի տեղեկատվությամբ՝ «դեկտեմբերին սպառողական գների ընդհանուր ինդեքսի տարեկան մակարդակը կազմել է 6,5 տոկոս, ինչը մեկ կետով բարձր Է, քան նախորդ ամսին, եւ ամենաբարձր ցուցանիշն է 1992 թվականի մայիսից ի վեր»:

Այս միտման վա ազդող գործոնների թվում առանձնացնում են Էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ սննդամթերքի, հյուրանոցների, սրճարանների եւ ռեստորանների գների աճը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share