Տնտեսական

Զբոսաշրջությունը Վրաստանում վերածնվում է

2021 թվականին Վրաստան միջազգային ճանապարհորդների այցերի թիվը կազմել է 1,9 միլիոն, ինչը 7,7 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատությամբ եւ գրեթե 80 տոկոսով պակաս, քան 2019 թվականին:

Այդ մասին հաղորդում է Զբոսաշրջության ազգային վարչությունը: Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս է հասցրել Վրաստանի զբոսաշրջությանը, որը կարեւոր տեղ է զբաղեցնում երկրի տնտեսության մեջ: Մինչհամավարակային ժամանակաշրջանում, 2019 թվականին, ճյուղի հաջողությունները եղել են ռեկորդային:

Միջազգային ճանապարհորդների թվաքանակը գերազանցել է 9,3 միլիոնը, իսկ եկամուտները կազմել են 3,3 միլիարդ դոլար: 2021 թվականն օտարերկրյա ճանապարհորդների թվի աճով ավարտելը հաճելի անակնկալ է դարձել: Անցյալ տարվա հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 1,7 միլիոն, ինչը 1,6 տոկոսով պակաս Է, քան 2020 թվականի 11 ամսվա ընթացքում: Զբոսաշրջության ազգային վարչության տվյալների համաձայն, անցյալ տարի զբոսաշրջության աճի դրական վիճակագրության մեջ մեծ դեր է խաղացել դեկտեմբեր ամիսը, երբ միջազգային ճանապարհորդները 178,16 հազար այցելություն են իրականացրել Վրաստան, որոնցից 144,6 հազարը եղել է տուրիստական: Դրա հետ մեկտեղ տուրիստական այցելությունների թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 239 տոկոսով, հաղորդել է Sputnik-ը:

Share