Տնտեսական

Արմեն Հայրապետյան. Համացանցով կատարված խաղադրույքները ավելացել են 6 անգամ

2020-ին համացանցով կատարված խաղադրույքները, 2018-ի համեմատ, ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը՝ 3 անգամ։

«Համադրելով միջազգային միտումներն այդ ոլորտում՝ հասկացել ենք, որ մեզ մոտ այն մի քանի անգամ արագ է զարգանում։ Ռիսկեր կան, որ խաղամոլությունը աճում է։ Ուսումնասիրել ենք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե որքան է խաղամոլության ռիսկը կախված խաղացողներից, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 6 խաղացողից մեկն է դառնում խաղամոլ։ Մեզ մոտ 6 անգամ աճել է այդ ցուցանիշը։ Այս առումով հասկացել ենք, որ ռիսկեր ունենք, վերադարձել ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019 թվականը, և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել՝ թողնելով միայն չորս աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերում, որտեղ գործունեություն են իրականացնում արտաքին մասում և ներսում, սրանով փորձելով իրավիճակը մեղմել»,- «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Փոխնախարարի խոսքով՝ խաղադրույքների ծավալը կազմում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի չափը և ՀՆԱ-ի 25-30 տոկոսը:

 

Share