Տնտեսական

Կրեմլում հնարավոր նոր պատժամիջոցների մասին Լոնդոնի հայտարարությունները համարում են հարձակում բիզնեսի վրա

Ռուսաստանի նախագահի մամուլիս խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր է պատժամիջոցներ կիրառեն ռուսական ընկերությունների նկատմամբ:

Պաշտոնական Կրեմլն այդ հայտարարությունը համարել է անթաքույց հարձակում բիզնեսի վրա:

ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ իրերն իրենց անունով կոչել է պետք: Խոսնակի խոսքով՝ լեգիտիմ պատժամիջոցները ձևակերպվում են ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ, իսկ այս դեպքն անթաքույց հարձակում է բիզնեսի վրա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, հաշվի առնելով ազգային շահերը, համարժեք պատասխան կտա լոնդոնյան հարձակմանը ռուսական բիզնեսի վրա, երբ այն տեղի ունենա:

«Որևէ առանձին երկրի հարձակումը ռուսական բիզնեսի վրա, իհարկե, ենթադրում է պատասխան միջոցների ձեռնարկում: Այդ միջոցները կձեռնարկվեն բացառապես մեր ազգային շահերի շրջանակում, եթե դրա անհրաժեշտությունը լինի», – Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Share