Տնտեսական

Հունվարին պարենի համաշխարհային գներն աճել են

Հունվարին պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճել են, հիմականում ձեթերի առաջարկի կրճատման պատճառով: Փետրվարի 3-ին այս տվյալները տարածել է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ):

ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, հունվարին կազմել է 135,7 կետ, ինչը 1,1 տոկոսով բարձր Է, քան դեկտեմբերին:

Ձեթերի գների ինդեքսն աճել է 4,2 տոկոսով՝ հասնելով պատմական առավելագույնին: «Ձեթերի գների, որոնք հասել են նոր ռեկորդային մակադակների, աճի է հանգեցրել արտահանական հնարավորությունների նվազումը, ինչպես նաեւ առաջարկը սահմանափակող այլ գործոններ, ամենից առաջ այնպիսիք, ինչպիսիք են աշխատուժի դեֆիցիտը եւ անբարենպաստ եղանակային պայմանները:

Հիմքեր կան ենթադրելու, որ այդ գործոնների հետեւանքները կարճաժամկետ ապագայում հաթահարել չի հաջողվի»,- բերված է ՖԱՕ-ի Շուկաների եւ առեւտրի բաժնի տնօրեն Բուբակեր Բեն Բելհասենի խոսքը կազմակերության մամուլի տեղեկագրում: Անցյալ ամսին աճել են նաեւ հացաբույսերի, կաթնամթերքի եւ մսի գների ինդեքսները: Շաքարի գների ինդեքսը դարձել է միակ ցուցանիշը, որը հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ 3,1 տոկոսով իջել է «այդ թվում հանգուցային արտահանող երկրներում՝ Հնդկաստանում եւ Թաիլանդում, արտադրության բարենպաստ կանխատեսումների շնորհիվ»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Share