Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,674.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 0.6%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 6.9%-ով և կազմել 3,383.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 23.8%-ով և կազմել 2,201.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 27.5%-ով և կազմել 1,998.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 21.1%-ով և կազմել 1.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 4.2 անգամ և կազմել 89.6 մլն կՎտ ժամ։

Share