Տնտեսական

Լուիջի Դի Մայոն. Եվրոպա գազի մատակարարման հարցում Ռուսաստանն անփոխարինելի է

«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը «օբյեկտիվորեն թուլացնում է» Կիևի դիրքերը Ռուսաստանից գազի մատակարարումների շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով  Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոնի հայտարարությանը։

Վերջինս տեղեկատվական ուղերձով հանդես է եկել Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին իրավիճակի սրմանը։

«Այս լարվածությունն արտացոլված է նաև էներգետիկ դինամիկայի վրա, որը կարևոր կենտրոն ունի Ուկրաինայում: ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան իրենց գազի 40%-ը ներկրում են Ռուսաստանից, բայց Մոսկվան նույնպես մեծապես կախված է էներգակիրների արտահանման եկամուտներից, և Եվրոպան նրա լավագույն շուկան է։ «Հյուսիսային հոսք 2»-ը Գերմանիային առաջարկում է այլընտրանքային երթուղի, բայց դեռ կապված է ռուսական մատակարարումների հետ: Գազատարը, որի թույլտվության ընթացակարգերը կասեցվել են, օբյեկտիվորեն թուլացնում է Կիևի դիրքերը ռուսական գազի մատակարարման և տարանցման համաձայնագրի տեսանկյունից»,- ասել է Դի Մայոն։

«Մոսկվան «Հյուսիսային հոսք 2»-ով կարող է պահպանել մատակարարումները Եվրոպա՝ միաժամանակ կրճատելով գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Սակայն դրա տարանցումը զգալի եկամուտ է ապահովում Ուկրաինայի տնտեսությանը։ Այստեղից էլ առաջանում է նրա մտավախությունները։ Նույն մտավախություններն ունեն նաև Միացյալ Նահանգները և Բալթյան, Արևելյան Եվրոպայի գործընկերները: Այսպիսով, Մոսկվան անփոխարինելի է մնում ամբողջ Եվրոպայում մատակարարումների հոսքերի ապահովման հարցում»,- ասել է նախարարը։

Share