Բաժին. Տնտեսական

2022թ. հունվարի ընթացքում Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 1.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվարին՝ 2021թ. հեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 1.6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 7.1%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունվարի ընթացքում աճել են 3.8%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 12.2%։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները հունվարին աճել են 0.4%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 8.9%։

Հագուստի և կոշի գները հունվարի ընթացքում նվազել են 0.7%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 10.8%։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները հունվարին աճել են 1.2%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 2.8%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները հունվարին աճել են 0.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 6.0%։

Առողջապահության գները հունվարին նվազել են 0.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 1.5%։

Տրանսպորտի գները հունվարին նվազել են 0.4%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 4.3%։

Կապի ծառայությունների գները հունվարին չեն փոխվել, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 0.4%։

Հանգստի և մշակութային ծառայությունների հունվարին նվազել են 0.6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 9.6%։

Կրթության գները հունվարին չեն փոխվել, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 1.4%։

Ռեստորանների և հյուրանոցների հունվարին չեն փոխվել, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 5.1%։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները հունվարին աճել են 0.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ աճը կազմել է 3.1%։

Share