Տնտեսական

ՊԵԿ. Դիմելիության բարձր մակարդակ՝ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին

ՊԵԿ-ի բարեփոխումների նոր փուլում  արմատապես փոխվում է մաքսային ծառայության ընդունվելու ընթացակարգը։ Ներդրվում է կադրերի ընդունելության ավելի ճկուն և արդյունավետ համակարգ: Այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք, որի ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում (https://ats.hirebee.ai/am/jobs/dimord/apply) և ներբեռնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։ Դասընթացի ընդունելությունը կանցկացվի երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:  Պարտադիր պահանջ կլինի օտար լեզուների և համակարգչի իմացությունը:  

Դասընթացի ընդունելության դիմում–հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է: Փետրվարի 15-ի դրությամբ արդեն իսկ ստացվել է 900-ից ավելի դիմում, ինչը վկայում է դասընթացին դիմելիության բարձր մակարդակի մասին: Ընդունելության  փաստաթղթերի մանրամասն ոսումնասիրությանը կհաջորդի ընտրված դիմորդների թեստավորման փուլը, որի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները հարցազրույցին մասնակցելու իրավունք կստանան բարեվարքության հարցաթերթիկ լրացնելուց հետո միայն: Հարցազրույցի փուլը բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Ամենավերջում նրանք կհանձնեն ավարտական քննություն: 

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Share