Բաժին. Տնտեսական

Անշարժ գույքի գները Երևանում և ՀՀ մարզերում 2021թ.-ին

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. ընթացքում Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 56,044 գործարքը, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 21.42%-ով կամ 9,885 գործարքով։ Մասնավորապես, Երևանում անշարժ գույքի իրականացված առուվաճառքի գործարքների թիվը կազմել 17,602։ 2020թ. համեմատ արձանագրվել է աճ 26.64%-ով կամ 3,703 գործարքով։ Երևանում է իրկանացվել անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ընդհանուր թվի 31.41%-ը։

Ինչ կայանում է գույքի տեսաներին, ապա 2021թ. ընթացքում բնակարանների վաճառքի ծավալն աճել է 31.3%-ով կամ 3,955-ով և կազմել 16,590։ Բնակելի տների առուվաճառքի թիվն աճել է 17.51%-ով կամ 1,249-ով և կազմել 8,382։ Արտադրական նշանակության շինությունների վաճառքի թիվն աճել է 18.23%-ով կամ 115-ով և կազմել 746։ Հասարակական նշանակության շինությունների առուվաճառքի գործարքների թիվն աճել է 391-ով կամ 18.93%-ով և կազմել 2,456։ Ավտոտնակների առուվաճառքի գործարքների թիվն աճել է 38.73%-ով կամ 864-ով և կազմել 3,095։ Հողերի առուվաճառքի թիվը կազմել է 24,775, արձանագրվել է աճ 15.43%-ով կամ 24,775, որից՝ գյուղատնտեսության նշանակության՝ 13,937 գործարք՝ աճ 22.21%-ով կամ 2,533-ով։

Ինչ կայանում է գներին, ապա Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանների գները մեկ քմ համար նվազել են 1.83%-ով կամ 11,800 դրամով և կազմել 633,000 դրամ։ Արաբկիրում գներն աճել են 0.71%-ով կամ 3,200 դրամով և կազմել 455,200 դրամ։ Քանաքեռ-Զեյթունում գները նվազել են 0.3%-ով կամ 1,000 դրամով և կազմել 327,500 դրամ։ Դավթաշենում գները նվազել են 2.86%-ով կամ 9,600 դրամով և կազմել 325,600 դրամ։ Աջափնյակում գներն աճել են 0.38%-ով կամ 1,200 դրամով և կազմել 314,800 դրամ։ Շենգավիթում գներն աճել են 2.23%-ով կամ 6,700 դրամով և կազմել 306,700 դրամ։ Նոր-Նորքում գներն աճել են 2.73%-ով կամ 8,000 դրամով և կազմել 301,500 դրամ։ Ավանում գներն աճել են 0.03%-ով կամ 100 դրամով և կազմել 295,700 դրամ։ Մալաթիա-Սեբաստիայում գներն աճել են 1%-ով կամ 2,900 դրամով և կազմել 292,500 դրամ։ Էրեբունիում գներն աճել են 0.94%-ով կամ 2,700 դրամով և կազմել 290,900 դրամ։ Նուբարաշենում գները նվազել են 1.64%-ով կամ 3,000 դրամով և կազմել 180,100 դրամ։

Երևանից դուրս անշարժ գույքն ամենաթանկն է Հրազդանում՝ 294,700 դրամ, Աբովյանում՝ 204,300 դրամ, Վաղարշապատում՝ 168,800 դրամ, Աշտարակում՝ 141,100 դրամ և Արտաշատում՝ 140,000 դրամ։

Share