Տնտեսական

ՊԵԿ-ը կատարելագործում է մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը. Միջազգային մրցույթ է հայտարարված

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են մաքսային գործընթացներն ամբողջությամբ թվայնացմանը միտված բարեփոխումները: Մասնավորապես՝ կատարելագործվում է մաքսային հայտարարագրերի ներկայացման և ներքին աշխատանքների կազմակերպման էլեկտրոնային համակարգը, որի գործարկումը նախատեսվում է 2022 թ. երկրորդ կեսին: 

Մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով ՊԵԿ–ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Արդեն իսկ հայտարարվել է  միջազգային մրցույթ վերոնշյալ էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով, որը տեղադրված է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով https://eu.smart.gep.com/publicrfx/ebrd?oloc=215#/:

Փոփոխությունների արդյունքում մաքսային հայտարարագրերը կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է հայտարարագրերի ներկայացման և վերլուծության ընթացքում մաքսային մարմին-տնտեսվարող կապը: Էլեկտրոնային հայտարարագրերի հետ կապված հետագա բոլոր ճշտումները և հետադարձ կապը ևս կիրականացվեն առցանց եղանակով, կվերացվի մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը: 

Share