Բաժին. Տնտեսական

2021թ.-ին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 0.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 85,895.3 տոննա միս։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 0.7%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 11.5%-ով և կազմել 14,101.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 57.5% և կազմել 5,025.9տոննա։

Share