Տնտեսական

2021 թվականին Հիթրոու օդանավակայանում արձանագրել են ամենացածր ուղեւորահոսքը 49 տարում

2021 թվականի արդյունքներով Հիթրոու օդանավակայանի ուղեւորահոսքը կազմել է 19,4 միլիոն, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը 1972 թվականից ի վեր: Այդ մասին փետրվարի 23-ին հաղորդել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախորդ Հիթրոու, օդանավակայան, ուղևորահոսք, ուղևորափոխադրումներ, Մեծ Բրիտանիատարվա համեմատությամբ Մեծ Բրիտանիայի խոշորագույն օդանավակայանի ուղեւորահոսքը կրճատվել է 12,3 տոկոսով: Հիթրոուում ընդգծել են, որ ցուցանիշների նվազում է արձանագրվել Միացյալ Թագավորություն մուտքի կորոնավիրուսային խիստ կանոնների հետեւանքով. Մեծ Բրիտանիա ժամանող օտարերկրացիները պետք է պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ հանձնեին երկիր ուղեւորվելուց առաջ, եւս երկու թեստ էլ ժամանելուց հետո, ինչպես նաեւ պահպանեին ինքնամեկուսացման ռեժիմը:

Օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Հիլանդ Քեյի գնահատմամբ՝ այս տարվա արդյունքներով Հիթրոուի ուղեւորահոսքը պետք է կազմի 45 միլիոն: Ըստ որում նա ցավով նշել է, որ օդանավակայանի բեռնվածության ընթացիկ ցուցանիշները հունվարին եւ փետրվարին 23 տոկոսով ցածր էին սպասվածից: Հիթրոուն դադարել է Եվրոպայի ամենից շատ ժողովրդականություն վայլող օդանավակայանը լինելուց եւ իջել է տասներոդ տեղը Եվրոպայի առավել բեռնված օդանավակայանների ցուցակում:

Այդ վարկանիշում Լոնդոնի օդանավակայանը զիջել է Ամստերդամի Սխիպհոլին, Անթալիայի, Աթենքի, Բարսելոնի, Մադրիդի, Մայորկայի, Ստամբուլի եւ Ֆրանկֆուրտի օդանավակայաններին, ինչպես նաեւ Փարիզի Ռուասի – Շառլ դը Գոլ օդանավակայանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share