Տնտեսական

Bloomberg. «Munich re»-ն չեղարկել է «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ կնքված պայմանագիրը

Գերմանական «Munich re» վերաապահովագրական ընկերության տնօրեն Յոահիմ Վենինգը հայտնել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ կնքված պայմանագրի չեղարկման մասին: Bloomberg-ի փոխանցմամբ՝ նա նաև հայտնել է, որ հաճախորդը պայմանագրի չեղարկումը չի ընդունում: Մերժման պատճառներն առայժմ հայտնի չեն:

Երեկ էլ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը: Իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հայտարարել է, որ տեղի ունեցողի լույսի ներքո «Հյուսիսային հոսք 2» նախագիծը սառեցվել է։

Share