Տնտեսական

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով չվացուցակների փոփոխություններ և չեղարկումներ կան

Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է 12 օդանավակայանի աշխատանք:

Դոնի Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազևո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Օրել, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ օդանավակայանների աշխատանքի  սահմանափակումը գործելու է մինչև մարտի 2-ը, Մոսկվայի ժամանակով՝ 03.45-ը:

Դաշնային գործակալությունը հորդորում է դեպի այս քաղաքներ չվերթերի ուղևորներին չգալ օդանավակայաններ։

Շերեմետևոյից չեղարկվել է ավելի քան 10 չվերթ՝ դեպի երկրի հարավ։ Սոչիի օդանավակայանում հինգ չվերթ է հետաձգվել, բայց թռիչքների ժամանակավոր դադարեցումը դրա վրա չի ազդել։

Ազիմուտ ավիաընկերությունը փետրվարի 24-ին արդեն չեղարկել է 11 չվերթ։

Share