Տնտեսական

Վրաստանը չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին

Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային շահերը և ժողովրդի շահերը, չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Պատժամիջոցների սահմանումը ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին ու մեր ժողովրդին»,- նշել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ և խորհրդարանի արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Share