Բաժին. Տնտեսական

Ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից ՀՀ տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։

«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ reloc@mineconomy.am :

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝

  • ընկերության անվանումը և ոլորտը,
  • աշխատակիցների քանակը,
  • տեղափոխման մոտավոր ժամկետները,
  • տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
  • պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:

Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Enterprise Armenia եւ National Center for Innovation & Entrepreneurship մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում։

Share