Տնտեսական

Walt Disney-ը և Warner Bros.-ը կդադարեցնեն իրենց ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանի կինոթատրոններում

The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, Warner Bros. ընկերությունը չեղարկել է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, այդ թվում՝ «Ես կարմրում եմ» Pixar-ից» մուլտֆիլմի առաջիկա ցուցադրությունը»,-ասվում է Disney ընկերության հայտարարության մեջ:

«Մենք ապագա բիզնես-որոշումներ կընդունենք՝ հիմնվելով իրադրության փոփոխությունների վրա»,-նշվում է հայտարարության մեջ: Մինչդեռ Warner Bros. ընկերությունը չեղարկել է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի կինոթատրոններում:

«Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի լույսով WarnerMedia-ն կասեցնում է իր գեղարվեստական ֆիլմի՝ «Բեթմենի» էկրան բարձրանալը Ռուսաստանում»,-ԶԼՄ-ները մեջբերում են WarnerMedia-ի ներկայացուցչի խոսքը:

«Մենք կշարունակենք իրադրությանը հետեւել դրա զարգացման համեմատ: Մենք այդ ողբերգության արագ եւ խաղաղ լուծման հույս ունենք»,-նշել է նա: Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում պետք է կայանար մարտի 3-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share