Տնտեսական

Հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ մասնակցում է Wine Travel Awards գինու զբոսաշրջության միջազգային մրցույթին

2022 թ մարտ ամսին առաջին անգամ կկազմակերպվի Wine Travel Awards 2021-2022 գինու զբոսաշրջության առցանց մրցանակաբաշխությունը: Հայաստանը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հովանավորությամբ և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) աջակցությամբ մրցանակաբաշխությանը կներկայացնի հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ:

Քվեարկությունը կսկսվի մարտի 1-ից www.winetravelawards.com կայքում: Հաղթողները կորոշվեն ինչպես հանրային քվեարկության, այնպես էլ գինու և էնոտուրիզմի փորձագետներից բաղկացած ժյուրիի գնահատման միջոցով:

«Նորարարական ձևաչափով այս մրցույթն անցկացվում է առաջին անգամ: Այն ներառում է թիրախային երկրներում միասնական գովազդային և տեղեկատվական արշավների իրականացում: Դրանք կնպաստեն առաջադրված գինու զբոսաշրջության նախագծերի, մրցույթի գործընկերների, ինչպես նաև մասնակից երկրների հանրահռչակմանը»,- նշեл է ՀԽԳՀ միջազգային ծրագրերի փորձագետ և նորարարական գինու զբոսաշրջության մագիստրոս Հայարփի Շահինյանը:

Թեկնածու նախագծերի մասին հոդվածները և պրոֆիլները կհրապարակվեն Wine Travel Awards Guide կատալոգում, որը կցուցադրվի գինու ոլորտի ամենակարևոր և հայտնի ցուցահանդեսներին՝ ներառյալ London Wine Fair և ProWein.

Բացի այդ, մրցույթից  առաջ և հետո կիրականացվեն հանրային իրազեկման արշավներ թիրախային երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա: 

Տարբեր անվանակարգերում Հայաստանից առաջադրված թեկնածուների պրոֆիլները, որոնց համար կարող եք քվեարկել, ներկայացված են ստորև.

  1. https://winetravelawards.com/nominee/wine-history-museum-of-armenia/
  2. https://winetravelawards.com/nominee/areni-1-cave/
  3. https://winetravelawards.com/nominee/momik-wine-cube/
  4. https://winetravelawards.com/nominee/vine-and-wine-foundation-of-armenia/
  5. https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia/
  6. https://winetravelawards.com/nominee/wine-consumption-study/
  7. https://winetravelawards.com/nominee/guidemaster-wine-tour-guide-program/
  8. https://winetravelawards.com/nominee/evn-wine-academy-s-enology-and-wine-business-program/
  9. https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia-2/
  10. https://winetravelawards.com/nominee/vini-armenian-wine-guide/
  11. https://winetravelawards.com/nominee/yerevan-wine-days/

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ստեղծվել է 2016 թ ՀՀ կառավարության որոշմամբ` խաղողագործության և գինեգործության ոլորտների արդյունավետ և համակարգված զարգացման, ինչպես նաև պետական քաղաքականության նոր ռազմավարությունների և զարգացման ծրագրերի ներդրման նպատակով։

Հիմնադրամի գլխավոր նպատակը հայկական գինիների սպառման և արտահանման ծավալների ավելացումն է, «Հայաստանի գինիներ» բրենդի համաշխարհային ճանաչումը։

Հիմնադրամի նպատակներն են.

  • Աշխարհագրական ցուցիչների ազգային համակարգի ստեղծումը,
  • Խաղողի տնկիների կադաստրային համակարգի մշակումը,
  • Հայկական խաղողի գենետիկ ռեսուրսների ուսումնասիրությունը,
  • Տեղածին սորտերի պահպանությունը, սեփական հավաքածուի ստեղծումը,
  • Խոշոր և փոքր արտադրողներին աջակցությունն ու խորհրդատվության տրամադրումը,
  • Գինու տեխնոլոգների և գինեգործների ուսուցումը և մասնագիտական վերազինումը,
  • Հայկական գինիների առաջխաղացումը, արտահանմանն աջակցությունը,
  • Խաղողի սորտերի և այգիների, գինու արտադրությունների վերաբերյալ արդիական տեղեկատվություն պարունակող միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծումը՝ գինեգործական ապրանքների որակի վերահսկողության և հնարավոր կեղծարարություններից խուսափելու նպատակով։

 

Share