Տնտեսական

S7 Airlines ավիաընկերությունը մարտի 5-ից չեղարկում է միջազգային ուղղություններով բոլոր չվերթները

S7 Airlines ավիաընկերությունը մարտի 5-ից ստիպված է չեղարկել միջազգային ուղղություններով բոլոր չվերթները: Այդ մասին ասվում է նրա հաղորդագրության մեջ:

«Չեղարկվող չվերթների ուղեւորներն ստանում են ավիաընկերության ծանուցումը, մեր մասնագետները նրանց հետ աշխատում են S7 Airlines-ի ներկայացուցչություններում: Նրանք զբոսաշրջիկներին օգնում են տուն վերադառնալ գործընկեր ավիաընկերությունների չվերթներով:

Նաեւ չեղարկվող միջազգային չվերթների ուղեւորները կարող են տոմսի արժեքի լրիվ վերադարձը ձեւակերպել չվերթի չեղարկման վերաբերյալ SMS ստանալուց հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ S7 Airlines ավիաընկերությունը կայքում հայտնել էր, որ չեղարկել է Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Եգիպտոս, Թաիլանդ, Հարավային Կորեա չվերթները: Դրանից առաջ նա չեղարկել է փետրվարի 26-ից մինչեւ մարտի 13-ը նշանակված բոլոր չվերթները Եվրոպա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share