2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ Մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացնելու դեպքում 2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն լինի օրինականացման։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կադաստրի Կոմիտեից։
Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։
Օրենքով նախատեսված է ինքնակամ կառույցների հաշվառման համար հետևյալ ժամանակացույցը.
Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։ Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։
Հարկավոր է իմանալ, որ հաշվառված լինելը դեռևս չի երաշխավորում, որ ինքնակամ կառույցը կօրինականացվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառույցը համապատասխանի օրենսդրական պահանջներին։