Տնտեսական

Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի երկու ամսում աճել է 38 տոկոսով

Մարտի 7-ին հրապարակած Չինաստանի մաքսային վիճակագրության համաձայն, չին-ռուսական առեւտրի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին հասել է 26,43 միլիարդ դոլարի՝ անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 38,5 տոկոսով:

ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչությունը հաղորդել Է, որ Չինաստան ռուսական արտահանումը նշված ժամանակաշրջանում ավելացել է 35,8 տոկոսով՝ մինչեւ 13,8 մլրդ դոլար, Ռուսաստանը Չինաստանից ներմուծել է 12,6 միլիարդ դոլարի ապրանքներ ու ծառայություններ, աճը տարեկան հաշվարկով կազմել է 41,5 տոկոս: 2021 թվականին ռուս-չինական առեւտուրը հասել է ռեկորդայն մակարդակի՝ գերազանցելով 148,8 մլրդ դոլարը եւ 2020 թվականի համեմատությամբ ավելանալով 35,8 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share