Տնտեսական

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել տեխնիկական համագործակցության շուրջ

Իրանը և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում համաձայնեցրել են համապարփակ տեխնիկական համագործակցությունը հետագա համաձայնության հասնելու համար:Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:

«Գրոսիի այցի ընթացքում, որը տեղի ունեցավ Վիեննայի բանակցությունների ֆոնին, համաձայնեցվեց համապարփակ տեխնիկական համագործակցությունն Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջեւ, որի հիման վրա կկնքվի փուլային համաձայնագիր»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «գործակալությունը հարցեր է տվել Իրանի մի շաք օբյեկտների վերաբերյալ: «Կողմերը համաձայնության են եկել, որ հետագա մեկ-երկու ամսվա ընթացքում բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջեւ տեխնիկական համագործակցության շրջանակներում՝ պայմանով, որ գործակալությունը հրաժարվի (հարցի) քաղաքականացումից և ճնշումից,- ընդգծել է Խաթիփզադեն:- Գոյություն ունի ուղիղ կապ այդ հարցերի և Վիեննայի համաձայնագրի միջեւ»:

ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը մատի 5-ի համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ կողմերը Գրոսիի Թեհրան կատարած այցի ընթացքում համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը երեք վիճելի օբյեկտներում տեսչական ստուգման վերաբերյալ չլուծված հարցերի կարգավորման համար: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր է հունիսին գործակալության Կառավարիչների խորհրդին հաշվետվություն տրամադրել Իրանի երեք օբյեկտների վերաբերյալ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հարցեր ուներ Իրանի չորս վիճելի օբյեկտների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share