Տնտեսական

Դմիտրի Պեսկով. Նախարարների կաբինետը մի քանի ժամից կպատրաստի արտահանման և ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը

Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը կպատրաստի հումքի ու արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումն ու արտահանումը պատժամիջոցների ֆոնին կարող է սահմանափակվել։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ցուցակները կհաստատվեն և կկազմվեն կառավարության կողմից ընդամենը մի քանի ժամից»,- ասել է Պեսկովը:

Նա պարզաբանել է, որ մի շարք նյութեր ու հումքեր են եղել, որոնք ներմուծվել են Ռուսաստան տարբեր արտադրական շղթաների համար, որոշ ընկերություններ չեղարկել են պայմանագրերը, արգելք է դրվել նման նյութերի արտահանման վրա։
Share