Տնտեսական

ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում:

Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություններում, ինչպես նաև հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացը:

Կոմիտեի ղեկավարը հարկ վճարողների սպասարկման բաժնում հետևել է աշխատանքներին, հետաքրքրվել տնտեսվարողներին մատուցվող ծառայություններով և դրանց կազմակերպման ընթացքով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հարկ վճարողների սպասարկման որակի շարունակական բարձրացումը, ինչպես նաև վերլուծական կարողությունների ընդլայնումն առանձնահատուկ կարևորություն ունի: 

Share