Տնտեսական

Գործարարների հետ քննարկվել է արտահանման խնդիրները

Մարտի 7-ին էկոնմիկայի նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցող երեք տասնյակից ավել ընկերությունների ներկայացուցիչները տեղեկացրել են ներկայիս պայմաններում արտահանման ժամանակ ի հայտ եկող խնդիրների մասին և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։ Զրույց է ծավալվել ինչպես ֆինանսական, այնպես էլ լոգիստիկ խոչընդոտների շուրջ։ 

Գործարարները մտքեր են փոխանակել ռուբլու արժեզրկման պայմաններում պետության կողմից բիզնեսին աջակցություն ցուցաբերելու գործիքակազմի ձևավորման շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի էականորեն նվազեցնել Հայաստանի արտադրողների դժվարություններն արտահանման ժամանակ։ 

Պայմանավորվածության համաձայն, հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները կուսումնասիրվեն նախարարության կողմից, և նախարարությունն իր լիազորությունների սահմաններում համապատասխան աջակցություն կցուցաբերի գործարարներին՝ հաղթահարելու առաջացած դժվարությունները։ 

Share