Տնտեսական

Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքներ են տարվում գնաճի հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքներ են տարվում գնաճի հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ համապատասխան միջոցառումներ են իրականացվում, մշակվում են նորերը։

Նրա խոսքով՝ հինգշաբթի Պուտինի տնտեսական հանդիպմանը կքննարկվեն պարենային ապրանքների գները, վճարային համակարգերի շահագործումն ու շինարարական ոլորտի աջակցությունը։ Պեսկովը նաև Ռուսաստանի Դաշնությունում գների հետագա աճի տեմպերը կանխատեսելու փորձերն անվանել է անշնորհակալ գործ և գուշակություններ սուրճի մրուրի վրա։

Share