Տնտեսական

Ղազախական SCAT-ը կավելացնի Ռուսաստան չվերթների հաճախականությունը

Ղազախստանի SCAT ավիաընկերությունը կավելացնի Ռուսաստան չվերթների հաճախականությունը: Այդ մասին մարտի 11-ին հաղորդել է հանրապետության ինդուստրիայի եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Ուղեւորներին Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ անխափան օդային հաղորդակցություն տրամադրելու նպատակներով Ղազախստանի SCAT ավիաընկերությունը, նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համատեղ, մշակել է Ղազախականի եւ Ռուսաստանի միջեւ կանոնավոր չվերթների թվաքանակն օպերատիվ կերպով ավելացնելու հարցը, այդ թվում՝ Նուր Սուլթան-Մոսկվա երթուղով՝ շաբաթական 2-ից մինչեւ 7 չվերթ եւ Ալմաթի-Մոսկվա երթուղով՝ շաբաթական մինչեւ 7 չվերթ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ղազախական Air Astana ավիափոխադրողն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստան չվերթները կդադարեցնի ՌԴ առեւտրային թռիչքների ապահովագրական վճարումը դադարեցնելու պատճառով: Պարզաբանում են, որ ինդուստրիայի եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը Air Astana ավիաընկերության հետ համատեղ շտապ կարգով այդ հարցերը կլուծի «շահագրգիռ կողմերի հետ՝ չվերթների շուտափույթ վերականգնման համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share