Տնտեսական

ԱՄՀ. Ուկրաինայի ճգնաժամն սպառնում է Աֆրիկայի երկրների տնտեսություններին

Աֆրիկայի երկրները մյուս պետություններից ավելի խոցելի են Ուկրաինայի նեկայիս հակամարտության հետեւանքներից: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ընթացիկ շաբաթում Աֆրիկայի պետությունների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հետ կայացած կոնսուլտացիաների ընթացքում:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հեռանգա հետեւանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար,- մարտի 11-ին մեջբերում է նրան SABC հեռուստառադիոընկերությունը:- Աֆրիկայի համար դժվարին ժամանակներ են սկսվում, քանի որ մայր ցամաքի համար ստեղծվել են սպառնալիքներ չորս ուղղություններով. սննդամթերքի գների աճ, վառելիքի թանկացում, զբոսաշրջության գների անկում եւ նոր դժվարություններ կապիտալի միջազգային շուկաներից օգտվելու հարցում»:

Գեորգիեւան տեղեկացրել Է, որ ԱՄՀ-ն պատրաստ է օգնելու Աֆրիկայի երկրներին հաղթահարելու ցնցակաթվածի հետեւանքները, որն սպառնում է համաշխարհային տնտեսությանն ուկրաինական ճգնաժամի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share